Քիմ Քարդաշյանի շնորհիվ օգտատերերը կկարողանան խմբագրել Twitter–ի հրապարակումները

Քիմ Քարդաշյանը վերջերս հանդիպել է  Twitter–ի հիմնադիր Ջեկ Դորսիի հետ, որպեսզի քննարկի նամակների և հրապարակումների խմբագրման հնարավորությունը։

Twitter-ի ստեղծման օրվանից օգտատերերը հնարավորություն չեն ունեցել խմբագրել իրենց հրապարակումները և այլն։ Սխալը շտկելու կամ նոր բան ավելացնելու համար օգտատերերը պետք է ամբողջությամբ ջնջեն նամակները։ Իսկ Քիմ Քարդաշյանի նման հայտնի մարդու համար, ով ունի շատ հավանումներ և այլն, սա իսկական աղետ է։

Ջեկ Դորսին դեռ չի արձագանքել այս խնդրանքին։ Բայց օգտատերերը նշել են, որ Քիմ Քարդաշյանը բարձրաձայնել է շատերի ցանկությունը։