Քննություններին ընդառաջ Ալժիրում անջատել են ինտերնետ կապը

Ալժիրի իշխանությունները դպրոցներում ընթացող պետական քննությունների պատճառով արգելափակել են մոբայլ և ֆիքսված հեռախոսների ինտերնետ կապը։ Կապի ընդհատումը կտևի մի քանի ժամ` մինչև քննությունների ավարտը։

Ինտերնետ կապւ անջատումները կշարունակվեն մինչև հունիսի 25–ը` քննությունների ավարտը։

Սա արվում է նրա համար, որպեսզի դպրոցականներն ու ուսանողները հնարավորություն չունենան արտագրել թեստերի պատասխանները։  Կրթության նախարար Նուրիա Բենհաբրիթի խոսքով արգելափակվել է նաև Facebook սոցիալական ցանցը։ Ալժիրի ավարտական քննություններին մասնակցում է մոտ 700 հազար ավագ դպրոցի աշակերտ։