WhatsApp մեսինջերը պատրաստվում է ստիկերներ թողարկել օգտատերերի համար: Այս գաղափարը WhatsApp-ում առաջացել էր մի քանի ամիս առաջ։ Անհաջողփորձարկումներից հետո այն չեղարկվել էր:
Այժմ WhatsApp-ը կրկին փորձում է գործառույթը: Այստեղ նորույթը գործելու է Facebook–ի սթիքեների ձևաչափով` բացի առաջարկվող տարբերակից մեսինջերը հնարավորություն կտա նաև փնտրել սեփական նախասիրություններին համապատասխանող սթիքերներ։
Նշենք, որ ստիկերները առաջինը հասանելի կլինեն Android օպերացիոն համակարգի օգտատերի համար: Առայժմ դրանից կարող են օգտվել WhatsApp-ի նոր բետա-տարբերակը օգտագործողները: