Facebook-ն ամեն օր արգելափակում է մոտ երկու միլիոն կեղծ էջ

Facebook սոցիալական ցանցն արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաների շնորհիվ ամեն օր արգելափակում է մոտ երկու միլիոն կեղծ էջ: Այս մասին Եվրախորհրդարանում լսումների ժամանակ երկուշաբթի հայտարարել է Facebook-ի գաղտնիության քաղաքականության հարցերով տնօրեն Սթիվ Սեթերֆիլդը հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Արհեստական ինտելեկտի ոլորտի առաջընթացի շնորհիվ մենք կարող ենք ստեղծման պահին հայտնաբերել նման (կեղծ) էջերը, ամեն օր մենք արգելափակում ենք մոտ երկու միլիոն կեղծ էջ», — ասել է նա՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:

Նա նաեւ հայտնել է, որ մոտ ապագայում ընկերությունը կհայտարարի  «Գովազդի դիտում» (View ads) գործառույթի գլոբալ օգտագործման մասին, որը թույլ կտա մեկ էջում տեսնել բոլոր գովազդային հաղորդագրությունները: