Facebook-ում հնարավոր կլինի մեկ սեղմումով անջատել բոլոր ծանուցումները:
Mashable-ի փոխանցմամբ, նոր գործառույթն այժմ թեստավորման փուլում էգտնվում: Սրա շնորհիվ օգտատերերը կկարողանան ժամանակավոր անջատել Facebook-ի բոլոր ծանուցումները՝ սեղմելով համապատասխան կոճակին: Օգտատերը հնարավորություն կունենա նշել որոշակի ժամանակահատված, որից հետո ծանուցումները նորից կվերականգնվեն:
«Չանհանգստացնել» կոճակը կարող է գործարկվել ընկերության նոր ուղղության շրջանակներում, որն ուղղված է օգտատերերի «թվային առողջությանը». այժմ Facebook-ը հետևելու է սոցցանցում մարդկանց անցկացրած ժամանակին և զգուշացնելու է համացանցի կախվածության բացասական հետևանքների մասին: