Համացանցի հիթը. «Ծնոտ» մականունով ամերիկացին 10 րոպեում 74 հոթ դոգ է կերել

«Ծնոտ» մականունով ամերիկացի Ջոի Չեսթնաթը 10 րոպեում 74 հոթ դոգ է կերել՝ գերազանցելով իր անցյալ տարվա ռեկորդը:

«Դա հրաշալի օր էր: Ես ուտել սիրում եմ և փորձեցի ուտելիքից հաճույք ստանալ»,- ESPN-ի լրագրողներին ասել է հոթ դոգ ուտելու բացարձակ չեմպիոնը:

Անկախության օրը 34-ամյա Ջոին նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել Nathan’s Famous Hot Dog Eating Contest-ում, փոխանցում է USA.one-ը: Այդուհանդերձ, նա անմիջապես չի ստացել իր 11-րդ մանանեխային գոտին՝ ժյուրիում տարաձայնությունների պատճառով. որոշ դատավորներ պնդում էին, որ Ծնոտը 10 նրբերշիկ ու հաց պակաս է կերել, չնայած Ջոին պնդում էր, որ 74 հատ է եղել: վերահաշվարկի արդյունքում պարզվել է, որ նա ճիշտ է:

Լուսանկարը արագ տարածվել է բոլոր կայքերում և համացանցում: Շատ օգտատերեր անգամ իրենց զարմանքը չեն կարողացել թաքցնել, թե ինչպես կարելի է նման քանակությամբ ու արագությամբ հոթ դոգ ուտել: