Youtube-ը 25 մլն դոլար է հատկացրել կեղծ հաշիվների դեմ պայքարի համար

YouTube- ը  որոշել է 25 մլն դոլար հատկացնել կեղծ հաշիվների ու  նորությունների դեմ պայքարի համար:

Այս մասին հայտնում է The Hollywood Reporter–ը։ Խոշոր տեխնոընկերությունները վաղուց են սկսել պայքարել կեղծ նորությունների դեմ, պայքարին նաև որոշել է միանալYoutube-ը: Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ օգտատերերը սկսել են քննադատել հոսթինգի ղեկավարներին ապատեղեկատվություն առաջ մղելու հարցում:

Google News–ի հետ մեկտեղ YouTube–ը որոշել է նպաստել որակով լուրերի տեսանյութերի տարածմանը։ Այսպես, համաշխարհային տեղեկատվական ընկերությունների աջակցության համար նրանք պատրաստ են հատկացնել 25 մլն դոլար որպես դրամաշնորհ։

Նախատեսվում է համագործակցել տեղեկատվական գործակալությունների եւ փորձագետների հետ, լուրերի հեղինակավոր աղբյուրները եւս աջակցություն կստանան։