Facebook–ը հեռացնում է Ռուբենսի և Բրեյգելի հայտնի կտավները մերկ կերպարների պատճառով

Տուրիզմի գծով Ֆլամանդիայի խորհուրդը զարմացել է Facebook–ի գրաքննությունից։ Սոցցանցը հեռացնում է Ռուբենսի, Էյքի, Բրեյգելի հայտնի կտավները ցանցից այն բանի պատճառով, որ այդտեղ պատկերված կերպարները մերկ են։

Նման խիստ գրաքննության արդյունքում բելգիական իշխանությունները չեն կարողանում գովազդել արտ–ցուցահանդեսները։  Խորհրդի ներկայացուցիչները պաշտոնական նամակ են հղել facebook–ի ղեկավարներին։