Google Maps-ում նոր գործառույթ կա։ Այսուհետ ծրագիրը գեոլոկացիոն տվյալները ուղարկելիս` նաև ծանուցումներ կուղարկի մարտկոցի լիցքավորման աստիճանի մասին։
Գործառույթը նկատել են Android Police-ի բետա տարբերակներից մեկում: Հիմա այն հասանելի է նաև iOS-ի և Android-ի համար: