Facebook–ը չի կարողանում պայքարել կեղծ հաշիվների դեմ. մասնագետներ

Facebook-ում  կեղծ հաշիվների հեղինակներն ու ապատեղեկատվություն տարածողները դեռ շարունակում են կատարել իրենց սև գործը, քանի որ ընկերությունը չի կարողանում «բռնել» կատարելագործված խաբեբաներին։

Սա  ակնհայտ է դարձել այն ժամանակ, երբ  Facebook–ը փորձել է բացահայտել Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նախաշեմին ընտրողների շրջանում տարաձայնություններ առաջացնելու նպատակով ստեղծված կեղծ հաշիվները:

Վաշինգթոնի դատական փորձաքննության թվային  լաբորատորիայի ավագ գիտաշխատող Բեն Նիմմոն ասում է, որ վերջին էջերին ավելի քիչ ինքնատիպ տեքստեր ու ավելի շատ համացանցից նյութեր կան, ինչը օգնում է ավելի քիչ կասկածելի լինել: