Repost Instagram. հեշտ տարբերակ Instagram–ից նկարներ և հոլովակներ պահպանելու համար

Instagram–ի պատմության մեջ հաստատ շատ օգտատերեր ցանկացել են գոնե մեկ անգամ պահպանել հավանած լուսանկարներն ու հոլովակները, սակայն սոցցանցն այդ թույլտվությունը չի տալիս։ Այստեղ օգնության են գալիս կոմնակի հավելվածները։ Օրինակ` Repost Instagram–ը։

Հավելվածը ռուսական արտադրության է։ Այն թույլ է տալիս հրապարակումները պահպանել միանգամից սմարթֆոնի տեսադարանում։ Գործողությունը կարելի է կատարել արագ և առանց դժվարությունների։

 

Instagram–ից հրապարակում պահպանել կարելի է երկու եղանակով` հրապարակման հողումով և սեփական սոցցանցային հաշվով։ Երկրորդ տարբերակն անհրաժեշտ է, որպեսզի հրապարակումներ պահպանվեն նաև փակ հաշիվներից։

 

Ինչպես օգտվել Репост Инстаграм–ից

—Մուտք գործել Instagram և գտնել հավանած հրապարակումը

— Սեղմել վերևի երեք կետերին և սեղմում copy link կամ Копировать ссылку

—Մուտք գործել Репост Инстаграм, որտեղ կրկնօրինակած հասցեն ավտոմատ կերպով կհայտնվի էկրանին  և      ներբեռնում հրապարակումը

Մի քանի վայրկյան անց հրապարակումը կպահպանվի նաև սմարթֆոնի տեսադարանում։

Նույն սկզբունքով կարելի է նաև պահպանել ինստագրամյան հաշիվների գլխավոր լուսանկարները։ Ի դեպ` բարձր որակով։