YouTube-ը պատրաստվում է որոշ նորարարություններ մտցնել վիդեոհոստինգի գործունեության մեջ: Այսուհետ օգտատերերը կիմանան, թե ինչքան ժամանակ են նրանք ծախսում տեսանյութեր դիտելիս:
Մասնավորապես, էջի մենյուում կհայտնվի նոր բաժին, որտեղ հնարավոր է տեսնել անցկացրած ժամերի քանակը: Ի դեպ՝ տվյալները լինելու են նախորդ շաբաթվա:
Բացի այդ YouTube-ը օգտատերերին թույլ կտա նվազեցնել ծանուցումների քանակը:
Վերջին ամիսներին բազմաթիվ խոշոր սոցցանցեր ներկայացրեցին գործառույթներ, որոնք պետք է օգնեն օգտատերերին ավելի քիչ ժամանակ անցկացնել և ավելի քիչ շեղվել ծանուցումների պատճառով: Նման գործառույթներ են հայտնվել Facebook-ում և Instagram-ում, ինչպես նաև Android և iOS օպերացիոն համակարգերում: