Google-ի որոնումը ԱՄՆ նախագահին հիմար է համարում

Reddit կայքի գրառումների շնորհիվ, Google-ում  «idiot» բառը որոնելիս որպես արդյունք ցուցադրվում է ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի լուսանկարները: 

Թրամփը ԱՄՆ-ի նախագահությունը ստանձնել է 2017-ի հունվարի 20-ից և այդ ժամանակվանից չեն դադարում նոր ղեկավարության և ընդդիմադիր ուժերի մեջ վիճաբանությունները:

Նախագահին քննադատել են բոլորը՝ բլոգերներ, վերլուծաբաններ, քաղաքական  գործիչներ և այլն: Այս անգամ էլ Թրամփի անվան վրա սև թանաք է հայտնվել  Reddit-ի օգտատերերի պատճառով:

Կայքում  բազմաթիվ գրառումների շնորհիվ  Google-ի որոնումը  «idiot» բառի ժամանակ ցուցադրում է ԱՄՆ նախագահի լուսանկարները:

Google-ի ներկայացուցիչները դեռ չեն արձագանքել այս իրողությանը, բայց, ամենայն հավանականությամբ, իրավիճակը շուտով կշտկվի: