Instagram–ը շուտով կգործարկի IG Shopping վճարային հարթակը

The Verge–ի փոխանցմամբ, Instagram–ն աշխատում է նոր հավելվածի ստեղծման վրա, որն ամենայն հավանականությամբ կուենենա շոփինգի գործառույթներ։ Այն կստանա  IG Shopping  անվանումը։ Այստեղ հնարավորություն կլինի դիտել առաջարկվող հավաքածուները, պատվերներ կատարել և այլն։

Instagram–ում հրաժարվել են մեկնաբանել այս լուրը։

Մոտ 25 մլն հայտնի ու անհայտբ ընկերություններ օնլայն ֆոտոդարանում ունեն բացված հաշիվներ, դրանցից 2 մլն գովազդատու են համարվում։ Ինստագրամյան 5 օգտատիրոջից 4–ը հետևում  են ինչ–որ հայտնի բրենդի էջին։ Ստեղծելով նմանատիպ հարթակ` Instagram–ը կօգնի նմանատիպ էջերին ավելի շատ գումար վաստակել, իսկ օգտատերերի համար օնլայն գնումները կդառնան ավելի հեշտ ու հարմարավետ։

Թե երբ այն հասանելի կլինի օգտատերերն, պարզ չէ։