«Business in FAANG style». Կյել Նորդստրյոմի բացառիկ սեմինարը աշխարհի, տեխնոլոգիական զարգացման և ապագայի մասին

Սեպտեմբերի 7–ին Երևանի Մերիդիան կենտրոնը հյուրընկալել էր շվեդ հայտնի տնտեսագետ, հրապարակախոս և գրող Կյելլ Նորդստրյոմին։ Մեկ օր տևած ինտերակտիվ հանդիպմանը  մասնակցում էին գործարարներ, շուկայագետներ, սթարթափ առաջնորդներ: Կյելլ Նորդստրյոմի «Business In FAANG Style» թեմայով  բացառիկ դասախոսությանը մասնակիցներ կային նաև Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից և Ղազախստանից:

Ելույթի ընթացքում հայտնի տնտեսագետն անդրադարձավ արդի աշխարհի կարևոր խնդիրներին և խոսեց աշխարհի տեխնոլոգիական զարգացման, ապագայի կանխատեսումների մասին։

Խոսնակն առանձնացրեց այն միտումները, որոնք կարող են «բանալի» դառնալ գումար աշխատելու համար․

  • Աշխարհը շարժվում է դեպի դեգլոբալիզացիա
  • Գումար աշխատելու գլխավոր բանաձևը ժամանակավոր մենաշնորհների ստեղծումն է։ Մենաշնորհը կարող է լինել թե՛ շոշափելի, թե՛ միայն մարդկանց մտքերում։
  • Մարդկանց պետք է աշխատանքի ընդունել իրենց վերաբերմունքի համար, և հետո միայն զարգացնել նրանց հմտությունները։

Խոսելով տեխնոլոգիաների ու դրանց հնարավոր զարգացման ու կիրառման ոլորտների, ինչպես նաև շատերիս հայտնի սոցցանցերի օրենսդրական կարգավորումների մասին, նշեց, որ դաշտը գնալով խստացվում է: Facebook-ը, Google-ը, Amazon-ը ապագայումստիպված են լինելու ենթարկվել խստացող օրենսդրությանը:

Կյելլ Նորդստրյոմը, ով  երկար տարիներ աշխատել է ամենահայտնի ու ամենամեծ տեխնոլոգիական ըներութուններից մեկում` Siemens–ում, նշեց, որ կարևոր է ընկերություններն ու սոցցանցերը բերել օրենքի դաշտ և միայն ստուգումներ անցկացնելուց հետո թույլ տալ, որ դրանք հայտնվեն մարդկանց կյանքում։ Ինչպես օրինակ, մթերքի կամ դեղամիջոցների դեպքում է։

 

1–1,5 ժամ տևացող ելույթների ընդմիջումներին ներկաները հնարավորություն ունեին  սրահից դուրս ներկայացված գործընկեր տաղավարներում ծանոթանալ, «Այբ» դպրոցի սաների  ստեղծած խոհարարական  գրքի բովանդակութանը, Arloopa-իանհավանական տեխնոլոգիական լուծումներին, ինչպես նաև IQOS–ի տաղավարում ծանոթանալ տեխնոլոգիական այս նորարարությանն  ու  հանգստի գոտում  ընկերների հետ լավ ժամանակ անցկացնել։