Խափանվել է Instagram–ի աշխատանքը

Instagram–ում կրկին խափանում է։ Հիմնական բողոքները կապված են սոցցանցի լրահոսի թարմացման հետ։ Նաև օգտատերերի մի մասը չի կարողանում մուտք գործել ցանց։

Սոցիալական ցանցի աշխատանքի խափանման մասին են հայտնում Նիդերլանդների, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի նաև Հայաստանի օգտատերերը։