WhatsApp–ում գովազդ կհայտնվի 2019–ից

2019-ից սկսած  WhatsApp–ում կհայտնվի գովազդ։ Այս մասին հայտնում է բրիտանական  Silicon պարբերականը։

Ամենայն հավանականությամբ գովազդային հոլովակները կհայտնվեն մեսինջերի վերին հատվածում` «պատմությունների» արանքներում։ Նորույթը առաջինը կհայտնվի մեսինջերի iOS տարբերակում։ Անմասն չի մնա նաև Android հավելվածը` գովազդն այստեղ կհայտնվի մի փոքր ուշ։ Ավելի վաղ մեսինջերում գովազդ ավելացնելու գաղափարը տվել էր Facebook–ի անվտանգության բաժնի ղեկավար Ալեքս Սթամոսը։

Ի դեպ` Facebook–ն ու Instagram–ը դեռ վաղուց են գովազդ ցուցադրում։ Ընկերությունը միտք ունի գումար աշխատել նաև մյուս հարթակներից։