Instagram-ում պատրաստվում են արհեստական բանականություն ներդնել, որը կզբաղվի վիրավորական կոնտենտի «որսով»։ Մեքենայական ուսուցման միջոցով արհեստական բանականությունը կկարողանա կրկնօրինակել լուսանկարները և այնտեղ տարանջատել ծաղրը, վիրավորանքը։
Կասկածելի բաներ հայտնաբերելուց հետո նեյրոցանցը լուսանկարը կուղարկի վերջնական ստուգման` ադմինիստրատորներին։
Առայժմ նեյրոցանցը ընդունակ է խախտումներ հայտնաբերել միայն լուսանկարների վրա։ Հետագայում արհեստական ինտելեկտին կսովորեցնեն ստուգել տեսանյութերը և Story–ները։