Օգտատերերից շատերը սիրում են խմբակային զրուցարանները, իսկ մյուսները՝ ոչ: Շատերն անգամ այնտեղից դուրս են գալիս ավելացվելուց մի քանի վայրկյան անց: Ինչո՞ւ փոձենք պարզել միասին:
Ըստ մասնագետների խմբակային զրուցարանների մասսայականությունը շարունակում է աճել: Վերջին մեկ տարվա ընթացքում ամեն օր ստեղծվել է մոտ 2 մլն խմբակային զրուցարան: Մասնագետները նշում են, որ սրա պատճառը նույն նախասիրություններով մարդկանց մի տեղում գտնելն է : Չնայած այս ցուցանիշի,. Օգտատերերը սկսել են հաճախ հեռանալ խմբակային զրուցարաններից՝ կիսատ թողնելով ընթացող քննարկումը:
Իրականում պատճառները բազմազան են՝ ժամանակի սղությունը, ստացած ինֆորմացիայի ոչ ակտուալ լինելը և այլն: Մեսինջերների օգտատերերը հաճախ մտածում են, որ չեն կարող արժեքավոր ներդրում կատարել ընդհանուր զրույցում և հեռանում են: Շատ օգտատերեր էլ նշում են, որ չեն կարող ժամանակ ու եռանդ տրամադրել և ընթերցել օրվա մեջ ստացած 300 խմբակային նամակները: Շատերը նշում են, որ զարյացնում է գիշերվա ժամերին ստացած հաղորդագրությունները, տված հարցին պատասխան չստանալը և կառուցողական երկխոսության բացակայությունը: