Facebook-ը ներկայացրել է Lasso հավելվածը, որը թույլ է տալիս ստեղծել մինի տեսահոլովակներ: Հավելվածի նկարագարության մեջ ասվում է, որ «Lasso-ն թույլ է տալիս հետաքրքիր էֆեկտներով կարճ հոլովակներ ստեղծել ու կիսվել ընկերների հետ»:
Հավելվածում կան թրենդների, հեշթեգերի և երաժշտության բաժին, ինչպես նաև խմբագրման գործիքներ:
Քանի որ Lasso-ի հեղինակը Facebook-ն է, այն ինտերգրվում է ընկերության էկոհամակարգի մեջ: Սա նշանակում է, որ հավելված կարելի է մուտք գործել Facebook-ի կամ Instagram-ի հաշվի միջոցով և բնականաբար, հոլովակներով կարելի է կիսվել այս հավելվածներում:
Հավելվածն իր ձևաչափով հիշեցնում է չինական TikTok-ը, որը ևս կարճ հոլովակներ ստեղծելու համար նախատեսված հավելված է: Այս ձևով Facebook-ը փորձում է հետ բերել երիտասարդ օգտատերերին, որոնք ինչպես գիտեք, սկսել են հրաժարվել սոցցանցի մատուցած ծառայություններից:
Lasso-ն iTines-ից ներբեռնել հնարավոր է այստեղ: