Google News-ը հարկերի պաճառով Եվրոպայի տարածքում կդադարեցնի գործունեությունը

Google News-ի փոխնախագահ Ռիչարդ Գինգրասը հայտնել է, որ հնարավոր է որոնողական լրատվական համակարգը այլևս չգործի Եվրամիության տարածքում՝ բարձր հարկերի պատճառով: Ընկերությունը, չնայած այս քայլը համարում է անցանկալի, բայց ստիպված կլինի նման քայլի գնալ:

«Google News-ը չունի  գովազդային բաժին և, հետևաբար, շահույթ բերող նախագիծ չէ:  Սա արժեքավոր է հասարակության համար»,— նշել է նա:

ԵՄ-ի տարածքում գործունեությունը դադարեցնելու որոշումը ընկերությունը կընդունի, երբ ամնողջությամբ ծանոթանա ընդունած օրենքին ու փաստաթղթերին:

Ավելի վաղ Եվրախորհրդարանի օրենսդրության կոմիտեն հավանություն էր տվել  համացանցի  գեղարվեստական և  լրատվական կոնտենտի համար   հեղինակներին արտոնագրի վճար սահմանելուն: