Instagram սոցիալական կայքը կհեռացնի այն հավանումները, մեկնաբանություններն ու հետևորդներին, որոնք օգտատերերը ստացել են կողմնակի հավելվածների շնորհիվ, այս մասին տեղեկանում ենք ընկերության պաշտոնական կայքից:
Instagram-ից հայտնել են, որ վերջին շրջանում նկատել են որոշ հաշիվներ, որոնք լսարանը մեծացնելու համար կողմնակի հավելվածներ են օգտագործում: Այժմ սոցկայքը հատուկ մեխանիզմ է մշակել, որը թույլ է տալիս դադարեցնել նման հաշիվների ակտիվությունը՝ ջնջելով դրանք:
Նշվում է, որ օգտատերերը ծանուցումներ կստանան Instagram-ի կողմից ջնջված հավանումների կամ հետևորդների մասին: