Instagram-ը ներկայացրել է սոցցանցի նորացված դիզայնը

Instagram-ի բլոգում նոր գրառում է հայտնվել, որում ընկերությունը հայտել է սոցցանցի մոբայլ հավելվածի դիզայնի փոփոխության մասին։ Մասնավորապես փոփոխվել է հաշվի գլխավոր էջի դիզայնը։ Այստեղ տեղադրվել է նավիգացիոն համակարգ և ավելի շատ տարրեր են տեղակայվել։

Instagram-ը մակետի մի քանի տարբերակ է մշակել, որոնք կթեստավորվեն մի քանի շաբաթ։ Փոփոխությունները հաջորդաբար կլինեն և հնարավոր է՝ հաշվի գլխավոր էջը ամեն անգամ տարբեր ձևով ներկայանա։