Instagram-ում առանձին և խմբակային զրուցարաններում ձայնային հաղորդագրություններ ուղարկելու նոր գործառույթ է հայտնվել: Խոսքը 1 րոպե երկարությամբ ձայնային հաղորդագրությունների մասին է, որոնց հնարավոր է ուղարկել Direct հատվածում: Նորույթը հասանելի է և՛ iOS, և՛ Android օպերացիոն համակարգերի համար:
Հաղորդագրությունն ուղարկելու համար անհրաժեշտ է պարզապես սեղմել բարձրախոսով կոճակի վրա ու սկսել խոսել: Հաղորդագրությունը կուղարկվի այն ժամանակ, երբ օգտատերը մատը հեռացնի կոճակի վրայից:
![](https://cdn-st4.rtr-vesti.ru/vh/pictures/o/183/527/9.jpg)
Ձայնային հաղորդագրություններ ուղարկելու գործառույթ Facebook-ի Messenger-ում և WhatsApp-ում հայտնվել են մի քանի տարի առաջ և բավականին մեծ պահանջարկ ունեն: