Facebook-ն ամփոփում է օգտատերերի տարին գեղեցիկ տեսահոլովակով

Facebook սոցիալական ցանց ինչպես ամեն տարի այս տարի էլ սկսել է ամփոփել անցնող տարին: Օգտատերերը հնարավորություն ունեն տեսնել 2018-ի հիշարժան լուսանկարները Year in Review 1 րոպե մի քանի  վայրկյան տևողությամբ հոլովակում:

Հոլովակում ներկայացված են տարվա լավագույն և ամենաշատ հավանումներ ստացած լուսանկարները: Եվ ինչպես միշտ Facebook-ում առանձնահատուկ ուշադրություն են դարձրել ընկերներին՝ թե՛ վիրտուալ կյանքի, թե՛ իրական: Հոլովակները հնարավոր է նաև խմբագրել և ստեղծել ըստ ձեր ցանկության: