Facebook-ը որոշել է խստացնել պահանջները քաղաքական գովազդի հարցում։ Նման որոշումը կապված է Եվրախորհրդարանում կայանալիք ընտրությունների հետ։
Կապույտ սոցցանցն անգամ նոր գործիքակազմ է մշակել ու ներկայացրել, որը կօգնի մասնագետներին հասնել ցանկալի արդյունքի և կօգնի կանխել օտարերկրյա միջամտության նպատակով քաղաքական գովազդի օգտագործումը և բարձրացնել քաղաքականությանն ու հանրային խնդիրներին նվիրված գովազդի բոլոր տեսակների թափանցիկությունը։
Նոր օրենքների համաձայն՝ այն գովազդատուներից, որոնք ցանկանում են հարթակում Եվրախորհրդարանի ընտրությունների հետ կապված գովազդ տեղադրել, Facebook-ը փաստաթղթեր կպահանջի և նրանց անձն ու գտնվելու վայրը հաստատելու նպատակով տեխնիկական ստուգումներ կանցկացնի: Բացի այս, Ցուկերբերգի կայսրությունը մտադիր է գովազդային արխիվ ստեղծել, որտեղ 7 տարվա ժամանակետով կպահպանվեն քաղաքականությանը վերաբերով գովազդային պատմությունները։