ВКонтакте սոցցանցը մայիսի վերջին նոր ծառայություն է գործարկում՝ աուդիոգրքերի վաճառք։
Biblio ծատայությունն արդեն հասանելի է սոցցանցում բետա տարբերակով և հնարավոր է արդեն պաշտոնական մեկնարկից հետո, այստեղ հայտնվեն հազարավոր գրքեր։
Հայտնի է, որ ВКонтакте-ի նոր ծառայությանը բաժանորդագրվելու համար օգտատերերը կվճարեն ամսական 299 ռուբլի։ Նաև նախատեսված է աուդիոգրքերի մեկանգամյա գնում։
Վճարումները կատարվելու են VK Pay համակարգով։