Էջմիածնում Beeline-ը հայտարարել է 4G բջջային ցանցի գործարկման մասին

Այժմ քաղաքի բնակիչները կարող են օգտվել շարժական ինտերնետից մինչեւ 100 Մբ/վ արագությամբ: Beeline-ի 4G բազային կայանները գործում են 1800 ՄՀց դիապազոնում: Այս ցանցն ավելի լավ է հաղթահարում խոչընդոտները, ինչը թույլ է տալիս բարձրացնել շարժական ինտերնետի արագությունը եւ բարելավել ծածկույթը ոչ միայն դրսում, այլեւ շենքերի ներսում:

Beeline-ի բոլոր բջջային ինտերնետ ծառայություններն այժմ կդառնան ավելի արագ, պարզ եւ հարմար՝ ժամանակակից 4G ստանդարտի բջջային ցանցի շնորհիվ»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Տարեսկզբի համեմատ Beeline-ը 4G կայանների քանակը Հայաստանում ավելացրել է 24%-ով եւ շարունակելու է ակտիվորեն ընդլայնել այս ցանցի ծածկույթը ամբողջ երկրում: