Ժամանակակից նեյրոցանցերի օգնությամբ հաջողվել է բարելավել պատմության մեջ առաջին ֆիլմերից մեկը (տեսանյութ)

Ֆիլմի բարելավման համար այն անցկացրել են երկու նեյրոցանցի միջոցով: Առաջինը` Gigapixel AI-ը, նախնական պատկերը մեծացրել է՝ հասցնելով 4K-ի( HD), իսկ երկրորդ նեյրոցանցը՝ Dain-ը, ավելացրել է կադրերի հաճախականությունը՝ վայրկյանում հասցնելով 60 կադրի (FPS):

«Գնացքի ժամանումը Լա-Սյոտի կայարան»-ը ֆիլմարտադրության պատմության մեջ ամենաառաջին ֆիլմերից է: Այն ներկայացվել է 1895 թվականին Լյումիեր լեգենդար եղբայրների կողմից, որոնք համարվում են կինեմատոգրաֆի հիմնադիրներից։ Ֆիլմում սյուժե չկա, պարզապես ցուցադրվում է գնացքի ժամանումը Լա-Սյոտի կայարան, նրա կանգնելն ու ուղևորների վագոնների երկայնքով քայլելը ,եւ տեւում է այն ընդամենը 50 վայրկյան:

Չնայած պարզ սյուժեին՝ կինոնկարը մեծ ճանաչում է ստացել: Ըստ վկայությունների, որոշ ցուցադրությունների ժամանակ դեպի իրեն եկող գնացքը տեսնելիս՝ հանդիսատեսը տագնապ է ապրել։

Դիտեք ֆիլմի բարելավված տարբերակը, որի հեղինակը Դենիս Շիրյաևն է:

Եվ համեմատեք այն սկզբնաղբյուրի հետ:

Այս հոլովակի շնորհիվ, էնտուզիաստ Դենիս Շիրյաեւը հայտնի է դարձել արտասահմանյան ինտերնետում: Ընդամենը մեկ օրում նրա տեսանյութը հավաքել է գրեթե կես միլիոն դիտում, իսկ նրա աշխատանքի մասին գրել են արտասահմանյան այնպիսի խոշոր հրատարակություններ, ինչպիսիք են Engadget-ը, The Next Web-ը, Gizmodo-ն, Ars Technica-ն եւ ուրիշներ: