Եվրամիության ղեկավարությունը խնդրել է Netflix-ին մնացած սթրիմինգային ծառայություններին, որպեսզի դադարեցնեն բարձր որակով հեռարձակումները։ Դրանց պատճառով ինտերնետի վրա ավելորդ ծանրաբեռնվածություն է ավելանում։ Առանց այն էլ պանդեմիայի օրերին ամբողջ Եվրոպայում ինտերնետը գերծանրաբեռնված է։ Այս մասին Twitter-ում գրել է ներքին շուկայի հարցերով կոմիսար Թյերի Բրետոնը։
Բրետոնն ընդգծել էր, որ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում, բնակիչներին կոչ են արել տնից դուրս չգալ։ Համաեվրոպական կարանտինի օրերին, բնականաբար, մարդիկ ավելի շատ են սկսելու ինտերնետից օգտվել, իսկ այդ աստիճան ծանրաբեռնվածությունը կարող է ընդհանրապես շարքից հանել ենթակռուցվածքները։ «Որպեսզի հնարավոր լինի բոլորին ապահովել ինտերնետ հասանելիությամբ, խնդրում ենք ժամանակավորապես անցնել հեռարձակման ստանդարտ որակին, առավել ևս, որ HD հեռարձակման խիստ անհրաժեշտություն այս պահին չկա»,- ասել էր նա իր գրառման մեջ։
Բրետոնն ասել է, որ արդեն հանդիպել է Netflix ընկերության ղեկավար Ռիդ Հասթինգսի հետ ու քննարկել են հետագա գործակցության հարցերը։ Ընկերությունից էլ տեղեկացնում են, որ հիմա քննարկում են Բրետոնի առաջարկը։ Ավելի վաղ տեղեկացրել էին, որ ընկերությունն արդեն հարմարեցնում է իր հեռարձակումը ինտերնետի հնարավորություններին։