Sony PlayStation 5-ի անհավանական գները

Չնայած, որ Sony PlayStation 5 խաղային սարքավորման պաշտոնական գինը դեռ հայտնի չէ, օնլայն խանութներում արդեն սկսել են կանխավճարներ հավաքել, ընդ որում, տարբեր խանութներում գինը տարբեր է, հաճախ զարմացնող:

Առաջինը շահարկվեցին ինտերնետ վերավաճառողներ դանիական ու կանադական՝ Fotex ու Play N Trade ընկերությունները: Այս վերավաճառողների գները զարմացրել էին անգամ լրագրողներին ու երկրպագուներին: Եթե Play N Trade-ը առաջարկում է անսպասելի ցածր գին, ապա Fotex-ը՝ չարդարացված բարձր:

Եվ այսպես՝ Play N Trade-ը PlayStation 5-ի համար առաջարկում էր 398 դոլար, իսկ Fotex-ը՝ 1043 դոլար:

Sony PlayStation 5-ի վաճառքները կսկսվեն 2020 թվականի Ամանորի նախաշեմին: Թեև հնարավոր է, որ վաճառքները հետաձգվեն պանդեմիայի պատճառով: Ըստ նախնական կանխատեսումների սարքավորման գինը կլինի մոտ 499 դոլար: