Ամենապոպուլյար բրաուզերներն ու օպերացիոն համակարգերը

Netmarketshare-ը կազմել է ամենապոպուկյար օպերացիոն համակարգերի ու բրաուզերների վարկանիշային աղյուսակը: Ի դեպ, խոսքը մարտ ամսվա մասին է: Հաշվետվության մեջ նշվում է, որ Microsoft Edge-ը, որին համարում էին Internet Explorer-ի իրավահաջորդը, իր պոպուլյարությամբ դարձել է աշխարհում երկրորդ բրաուզերը:

Windows 7-ի սպասարկումը դադարեցնելուց հետո աշխարհում ավելի ու ավելի շատ օգտատերեր են անցնում Windows 10-ի: Այս օպերացիոն համակարգն այժմ զբաղեցնում է շուկայի 57,34 %-ը, դրան հաջորդում է Windows 7-ը՝ 26.23 %: Windows 8.1-ը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը՝ 3,69 %-ով, հետո գալիս է  MacOS X 10,14-ը՝ 2,62%-ով:

Եթե խոսենք բրաուզերներից, ապա Google Chrome-ը շարունակում է մնալ շուկայի առաջատարը: Ավելին՝ նա մեծացրել է իր օգտատերերի քանակը՝ զբաղեցնելով շուկայի 68,5%-ը, նրան հաջորդում է Microsoft Edge-ը՝ 7,59%-ով:  Mozilla Firefox-ի զիջել է իր դիրքերը՝ իջնելով երրորդ հորիզոնական՝ 7,19%: Չորրորդ հորիզոնականը զբաղեցնում է Internet Explorer-ը՝ 5.87 տոկոս: