Սպորտային մրցաշարերը տեղափոխվել են վիրտուալ տիրույթ

Նոր կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով բազմաթիվ սպորտային խաղեր, առաջնություններ, գավաթի խաղարկություններ ու միջոցառումներ չեղարկվեցին: Այս ամենը խիստ մտահոգեց սպորտի երկրպագուներին: Սակայն ելքը գտնվեց, ինչը հնարավորություն տվեց երկրպագուներին ու մարզիկներին վերապրել նույն զգացողությունները, ինչ իրական խաղերի ժամանակ: Խոսքը սպորտային սիմուլյատորների մասին է:

BBC-ն հաղորդում է, որ բռնցքամարտի համաշխարհային սուպերսերիան՝ WBSS-ը, ֆենթզի առաջնություն է անցկացնում, ծանր քաշային կարգում լեգենդար մարզիկների մասնակցությամբ: Այդ նպատակի համար օգտագործվում է Electronic Arts 2011-ի Fight Night Champion անվանումով խաղը: WBSS-ից հայտնում են, որ առաջին երկու առաջնություններին ավելի քան կես միլիոն երկրպագու է հետևել:

Ընդ որում, գեյմինգի հնարավորությունները թույլ են տալիս անցկացնել այնպիսի մենամարտեր, որոնք իրական կյանքում անհնարին կլինեին: Օրինակ՝ երեկկ մենամարտ անցկացվեց վիրտուալ Ջո Ֆրեյզերի ու Լենոքս Լյուիսի միջև: Հաղթանակած Ֆրեյզերը կիսաեզրափակիչում կմրցի Մուհամեդ Ալիի հետ:

WBSS-ի ներկայացուցիչ Կալլե Զաուերլանդի խոսքով, իրենք չեն համբերում, թե երբ են վերադառնալու իրական մենամարտերին, բայց նա ուղղակի ցնցված է, թե ինչ մեծ մասսայականություն վայելեց օնլայն ֆենտզի մրցաշարը:

Թրենդից հետ չի մնում նաև Formula 1-ը: Վերջինս որոշել է մրցավազք անցկացնել  F1 2019 սիմուլյատորում: Մրցավազքին մասնակցել են այնպիսի հայտնի դեմքեր, ինչպիսիք են երգիչ Լիամա Փեյնն ու հեծանվարշավորդ Քրիս Հոյը:

La Liga-ն էլ հետ չմնաց: Օնլայն մրցաշար անցկացրեցին բոլոր այն 20 ակումբները, որոնք կան FIFA 2020-ում: Հաղթանակը շնորհվել Մադրիդի Ռեալին, որը ներկայացնում էր Մարկո Աենսիոն: Մրցաշարի ընթացքում հավաքված 140 հազար եվրոն ուղղվելու է կորոնավիրուսի դեմ պայքարին:

Կիբերմարզիկ Յոհան Սունդշտեյնը, որն ավելի հայտնի է, որպես N0tail, իր զարմանքն է արտահայտել տեղի ունեցածի վերաբերյալ:

«Սկզբում կիբերսպորտի ու իրական սպորտի միջև ներքին կոնֆլիկտ կար: Նրանք մեզ մեղադրում էին առաջնությունները կրկնօրինակելու մեջ, իսկ հիմա իրենք են սահուն անցնում մեր մջավայր: Զվարճալի է, ինչ խոսք»,- գրել է Սունդշտեյնը:

Հայտնի է, որ կիբերմցաշարերը նույնպես չեղարկվել են, մեծ քանակությամբ հանդիսատեսների պատճառով:

Սունդշթեյնը նշել է, որ հիմա հետևում է օնլայն մրցաշարերին, որպեսզի գոնե ինչ որ բանով զբաղվի: Նա համոզված է, որ երկրպագուները նույնպես շուտով կանցնեն սթրիմինգային ծառայություններին, որպեսզի ինչ որ կերպ կոմպենսացնեն խաղերի բացակայությունը:  Իսկ խաղերի սթրիմինգն իսկապես ցնցող արդյունքներ է ցույց տալիս:

Twitch հարթակում, որը եղածներից ամենապոպուլյարն է, այս օրերին միաժամանակ այցելությունների քանակն անցնում է 1.5 միլիոնից:

Նոր ռեկորդներ է սահմանում Steam-ը: Մարտի 22-ին ծառայությունից միաժամանակ 20,7 միլիոն մարդ է օգտվել ծառայությունից: