Covid-19 Armenia բազմաֆունկցիոնալ հավելվածն արդեն հասանելի է

Գործարկվել է Covid-19 Armenia հավելվածը: Այն բազմաֆունկցիոնալ է ու միաժամանակ մի քանի խնդիր է լուծում: Հավելվածը ներբեռնելուց հետո պետք է գրանցել հեռախոսահամարը, որի հետո SMS հաղորդագրության միջոցով հաստատման կոդ եք ստանում ու վերջ:

Նախ ձևաթուղթը: Կարող եք հավելվածում արդեն լրացնել ձևաթուղթը և որպես լուսանկար պահել հեռախոսի մեջ: Ձեռագիր գրելու անհրաժեշտություն այլևս չկա:

Հավելվածում մի հետաքրքիր նորություն կա: Կարող եք ստուգել, արդյոք գտնվու՞մ եք կորոնավիրոի ռիսկային գոտում, կամ վարակվա՞ծ եք, թե ոչ:

Այդ բաժինը մտնելուց հետո հավելվածը մի քանի անձնական տվյալ է հարցնում, ինչպիսիք են տարիքը, քաշը, հասակը և այլն: Դրանից հետո մի շարք հարցեր կապված առողջության հետ, որոնց պետք է պատասխանել այո կամ ոչ:

Բոլոր կետերն անցնելուց հետո հավելվածոը տալիս է եզրակացույթուն Ձեր առողջական վիճակի մասին: Եթե Դուք գտնվում եք ռիսկային գոտում հավելվածը զգուշացնում է, եթե ունեք սիմպտոմներ, Ձեզ հետ կապվում են բժշկական հաստատություններից և ցուցումներ տալիս, կամ էլ՝ մեկուսացնում:

Հավելվածում այլ բաժիններ էլ կան՝ ուսուցողական տեսանյութեր, վերջին պաշտոնական տեղեկություններ, վիճակագրություն,  հաճախ տրվող հարցեր և այլն: Մի խոսքով ամեն ինչ կորոնավիրուսի մասին մեկ հավելվածում:

Ի դեպ, տեղեկությունները, որոնք հայտնում եք հարցերին պատասխանելիս, չի երևում ոչ մի տեղ, այնպես որ կարևոր է, որպեսզի բոլոր հարցերին առավելագույնս անկեղծ պատասխանեք, հայտնի ասացվածքի նման՝ բժշկին խաբել չի կարելի:

Հավելվածը հասանելի է Google store և App store օնլայն խանութներում: Կարող եք ներբեռնել հետևյալ հղումներով՝

Google Play

AppStore