Նեյրոցանցը սովորել է լուսանկարները վերածել 3D մոդելների

Google Arts-ի ծրագրավորողներից Սիրիլ Դիանյեն ստեղծել է Google Chrome-ի մի հավելված, որի օգնությամբ Instagram-ի նկարները հնարավոր է վերածել եռաչափ մոդելների ու անիմացիոն նկարների։

Ինչպես հաղորդում է N+1-ը, այս հավելվածի հիմքում ընկած է Վիրջինիայի պոլիտեխնիկական ինստիտուտի ու Facebook-ի մշակած ալգորիթմը, որն ունակ է բավականին պրոֆեսիոնալ կերպով առանձնացնել նկարը հետևի ֆոնից, հետո էլ նկարել նույն ֆոնի պակասող մասերը՝ հիմնվելով հարևան դետալների ու գույների վրա։ Դիանյեն օգտվեց ալգորիթմի բաց կոդից ու այն ադապտացրեց Instagram -ին։

Ալգորիթմն աշխատում է հատուկ նեյրոցանցի հիման վրա։ Միևնույն ժամանակ, Instagram-ի միանգամից մի քանի նկարների վերլուծության համար անհրաժեշտ են մեծ քանակությամբ հաշվողական տվյալներ։ Այդ խնդիրը լուծելու համար Դիանյեն արեց այնպես, որպեսզի նկարի օգտագործվող հատվածը դառնա որպես ընդլայնում՝ հավելված բրաուզերի համար։ Այդ ժամանակ լուսանկարի վրեամշակումը տեղի է ունենում ամպային հատվածում՝ Google Colab-ում։

Դանյեն համալրման բաց կոդը տեղադրեց GitHub-ում, խոստանալով, որ կմշակի նաև օգտագործման եղանակը, որպեսզի համալրումից կարողանան օգտվել նաև հասարակ օգտատերերը, որոնք չունեն հատուկ մասնագիտական կարողություններ։