Ինչպիսին էր առաջին դիտարկիչը. անցել է 27 տարի

1993 թվականի ապրիլի 22-ին գործարկվեց Mosaic վեբ բրաուզերի(դիտարկիչ) առաջին տարբերակը: Դա առաջին բրաուզերն էր, որը կարող էր պատկերները տեքստի հետ մեկտեղ ցուցադրել մեկ էջում ՝ առանց լրացուցիչ պատուհաններ բացելու։ Բացի այդ, շատ հեշտ էր տեղադրելն ու օգտագործելը , իսկ ներբեռնելն անվճար էր, ինչն էլ օգնեց մեծ տարածում գտնել օգտատերերի շրջանում:

Mosaic 1.0-ի թողարկմամբ համաշխարհային ցանցը ծաղկում ապրեց՝ շարքային օգտատերերի շրջանում տարածվելու հաշվին ։ Բրաուզերի աշխատանքի ընթացքում ինտերնետը դադարեց լինել տեխնոլոգիա, որից օգտվում են միայն գիտնականները։

Ահա թե ինչ տեսք ուներ լեգենդար բրաուզերը. իր ժամանակաշրջանի համար այն ունեցել է առավել առաջադեմ ինտերֆեյսերից մեկը:

Mosaic-ի հիմքի վրա հետագայում ստեղծվեցին Netscape Navigator-ը եւ Internet Explorer-ը: Բրաուզերի զարգացումը դադարեց 1997թվականին , իսկ 1998թվականին արդեն ցանցում կար շուրջ 10 մլն կայք այն դեպքում, երբ 1995թվականին դրանց թիվն ընդամենը 10 000 էր։