Google Duo հավելվածը պատրաստվում է զգալիորեն բարելավել տեսազանգերի որակը։ Արդեն հաջորդ շաբաթ հավելվածում կներդրվի հատուկ ստեղծված՝ AV1 կոդեկը։ Այդ կոդեկը «Բաց ինտերնետ մեդիաների ալյանս» հասարակական կազմակերպության ջանքերի արդյունքն է։ Ըստ էության, այն VP9-ի իրավահաջորդն է ու կարող է ավելի մեծ թողունակություն ապահովել, քան նախորդ կոդեկը։
Google-ն ասում է, որ Duo-ի բոլոր տեսազանգերն արդեն AV1 կոդեկն են օգտագործելու։ Այդ պատճառով անգամ ցածր թողունակությամբ տեսազանգերն ավելի լավ տեսք կունենան, քան նախկինում։ Կոդեկի փոփոխությունը կօգնի նաև տեսազանգերի ստաբիլությանը։
Բացի AV1-ից, Google-ը մի լավ նորություն էլ ունի։ Արդեն այսօրվանից թողարկվում է նոր ռեժիմ, որպեսզի դուք կարողանաք տեսանագերի ժամանակ լուսանկարվել ու փոխոկվել լուսանկարներով։ Ընկերությունը հայտարարել է նաև, որ ցանկանում է մեծացնել խմբակային զանգերի մասնակիցների քանակը՝ այն հասցնելով 12-ի։ Նախորդ ամիս այդ թիվը հասցվել էր 8-ի։
Google-ը նաև հայտարարել է, որ Duo-ի օգտատերերի քանակի զարմանալի աճ է գրանցվել, մոտ 800 տոկոս։