#Ցտեսություն, Zoom. Facebook-ի պատասխանը Zoom-ին

Facebook-ն ընկել է Zoom-ի հետևից։ Բոլորովին վերջերս կապույտ սոցցանցը հայտարարեց, որ պանդեմիայի պայամններում ցանկանում բարելավել տեսազանգերի ու ուղիղ հեռարձակումների որակը։ Messenger-ում ավելացվել մինչև 50 հոգով խմբակային տեսազանգեր անելու հնարավորություն, իսկ WhatsApp-ում տեսազանգերի մասնակիցների քանակը կրկնապատկվել է, իսկ Instagram-ում ուղիղ հեռարձակումներին հնարավոր է հետևել նաև վեբ տարբերակում։

Ընկերությունում ընդգծել են, որ պանդեմիայի պայմաններում տեսազանգերի ու ուղիղ հեռարձակումների պահանջարկը կտրուկ աճել է։ Ո՞վ կմտածեր։ Կապույտ սոցցանցի տվյալներով, առավել վարակված երկրներում տեսազանգերի թիվը գրեթե կրկնապատկվել է, իսկ Facebook Live և Instagram Live-ի դիտումները մեծ աճ են գրանցել։

Facebook-ը Messenger-ում հատուկ սենյակներ է ավելացրել։ The Verge-ը նշում է, որ սա Zoom-ի պահանջարկի կտրուկ բարձրացման պատասխանն է։

Հիմա արդեն Messenger-ի միջոցով կարելի է դասախոսություններ վարել, հարսանիքներ անցկացնել, կամ որևէ այլ կորպորատիվ իրադարձություն, վեբինարներ մինչև 50 մասնակիցներով։ Facebook-ում պրոֆիլ ունենալը պարտադիր չէ, իսկ կոնդերանսները հնաավոր է անցկացնել առանց ժամանակային սահմանափակումների։  Օգտատերերն իրենք կարող են որոշել, թե «սենյակներն» ում համար հասանելի կլինեն։

WhatsApp-ում հնարավոր մասնակիցների թիվը 4-ից հասցրել են 8-ի։ Բացի դրանից Facebook-ը վերադրաձրել է համատեղ Live հեռարձակումների հնարավորությունը՝ հրավիրված բանախոսներով։

Բիզնես էջեր վարողները կարող են օնլայն հեռարձակումները դիտելու հնարավորության համար նաև գումար գանձել։

Հիմա արդեն օնլայն հեռարձակումների ժամանակ օգտատերերը կարող են միացնել միայն հեռարձակման աուդիո տարբերակը լսելու հնարավորությունը, որպեսզի խնյաեն ինտերնետ տրաֆիկը։

Instagram-ն էլ ավելացրել է վեբ տարբերակով հեռարձակումները դիտելու և մեկնաբանություններ գրելու հնարավորությունը։ Բացի դրանից, հիմա արդեն օգտատերերը կարող են օնլայն-հեռարձակումները պահպանել IGTV-ում, որպեսզի կարողանան դրանք ավելի երկար ժամանակ պահպանել, քան նակին 24 ժամն էր։