Ամենահետաքրքիր ու զավեշտալի Zoombombing-ը՝ հանդիպում կեղծ Իլոն Մասկի հետ (Տեսանյութ)

Ռուսաստանցի ծրագրավորող Ալի Ալիևը վերջերս մշակել է Deepfakes-ի ստեղծման սեփական մեթոդը, այն էլ ռեալ ժամանակում։ Որպեսզի ստուգի, աշխատում է իր նախագիծը, թե՝ ոչ, Ալիևը Իլոն Մասկի դեմքով և «պատահաբար» հայտնվեց օտար տեսազանգում։ Իլոն Մասկի դեմքով նման կատակն իհարկե առաջին հայացքից շատ անմեղ է թվում, սակայն սա կարող է դառնալ ամենամեծ zoombombing-ը, որը եղել է երբևէ։ Սա ակնհայտորեն իրական Իլոն Մասկը չէ, բայց դատելով մասնակիցների արձագանքից, նման կատակները կարող են շատ համոզիչ լինել, հատկապես Zoom տեսազանգերի ֆորմատով։ Բանն այն է, որ հավելվածում տեսազանգերի որակը ցածր է, կադրերի հաճախականությունն էլ փոքր, այնպես որ խաբվելը շատ հեշտ է, քանի որ ընդհանուր պատկերը բավանակաչափ աղավաղված է։ Ու եթե տեսազանգի մասնակիցների արձագանքն իրական չէ, ապա գործ ունենք բավականին տաղանդավոր դերասանների հետ։

Տեխնոլոգիան կոչվում է Avatarify։ Ալիևն այն մշակել էր AI-կոդի ու Տրենտոյի համալսարանի հետազոտողների մշակած հատուկ կոդի համադրմամբ, որը բաց դրված էր ցանցում։

Avatarify-ն ձեր ընտրած մարդու դեմքը վերադրում է ռեալ ժամանակում, ընդ որում ծրագիրը դա անում է ինքնուրույն։ Deepfakes-ների մեծամասնությունը պահանջում է նախնական ձայնագրություններ, որպեսզի հասցնի ճանաչել դիմախաղը, սակայն այս առումով Avatarify-ն շատ հուսալի է։ Սակայն սա օգտագործելու համար բավականին հզոր պարամետրերով համակարգիչ է հարկավոր։ Ինքն Ալիևն առաջարկում է խաղային համակարգիչ, բավականին հզոր վիդեոքարտով։ Նաև Ձեզ անհրաժեշտ կլինեն ծրագրավորման ու արհեստական բանականության բազային գիտելիքներ։

Առայժմ հասանելի են հետևյալ դեմքերը

․ Ալբերտ Էյնշթեյն

․ Էմինեմ

․ Սթիվ Ջոբս

․ Մոնա Լիզա

․ Բարաք Օբամա

․ Հարրի Փոթեր

․ Ռոնալդու

Եթե ժամանակ ունեք, ու համապատասխան սարքավորումներ, կարող եք Avatarify-ն սովորեցնել աշխատել ցանկացած դեմքով։ Ընդ որում, դուք կարիք չունեք ծրագրին ոչինչ սովորեցնելու կամ բացատրելու, ընդամենը պետք է համապատասխան քանակության նկարները տեղադրեք հատուկ թղթապանակի մեջ։ Կարող եք ձեր ուժերը փորձել՝ անցնելով հղումով։ Ծրագիրը դրված է GitHub-ում։