iFixit -ի մասնագետները քանդել են երկրորդ սերնդի iPhone SE-n ու փորձել են դրա դետալները փոխարինել iPhone 8-ի դետալներով։ Նոր սմարթֆոնին մեկին մեկ համապատասխանեց տեսախցիկը, էկրանը, SIM քարտի միակցիչը և Taptic Engine վիբրաշարժիչը։ Իսկ մարտկոցը տեղադրել չի հաջողվել։ Ինչպես նշում են iFixit-ից, որ չնայած արտաքին համընկնումներին, iPhone SE 2020-ի մարտկոցի միակցիչները տարբեր են։ SE-ի միակցիչը նույնական է iPhone 11-ի մարտկոցի հետ, այդ պատճառով iPhone 8-ի մարտկոցը չի համապատասխանել։ Չի հաջողվի նաև փոխարիներ Home կոճակը, որին միացված է Touch ID-ի սենսորը։ Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա այն հարմարաեցված է կոնկրետ սարքավորման համար։
Սակայն տեսախցիկի, էկրանի ու այլ փոքր դետալների համապատասխանությունը թույլ կտա, կոտրվածքի կամ այլ խնդրի դեպքում շատ արագ ու էժան դրանք փոխարինել։