AirPods-ի փոխարեն կինը ֆեն է ստացել։ Ականջակալը նա պատվիրել էր Amazon-ով

AirPods-ի մեծ պոպուլյարության շնորհիվ կամ պատճառով չինական շատ գործարաններ սկսել են թողարկել կեղծ AirPods-ներ։ Դրանք պարզապես կլանել են ամբողջ շուկան։ Դուբայից մի կին նույնպես որոշեց իր համար մի զույգ օրիգինալ ականջակալ գնել ու պատվիրեց ինտերնետով։ Սակայն նա ընդհանրապես չէր սպասում, որ արդյունքում հենց սա կստանա։

Իր պատմությունով զավեշտի զոհ դարձաած կինը կիսվեց սոցիալական ցանցերում։ Նա խոստովանել է, որ երբ տեսավ, թե արդյունքում ինչ է ստացել, չկարողացավ արցունքները զսպել։ Անլար ականջակալների փոխարեն նրան ամենաիսկական ֆեն էին առաքել։

«Անցյալ ամիս ես Amazon-ից AirPods գնեցի։ Ես հենց սկզբից էլ գիտեի, որ դրանք կեղծ են, քանի որ Amazon-ում հաճախ են նմանատիպ ապրանքներ վաճառում։ Բայց սրան հաստատ չէի սպասում, ես շոկի մեջ էի»։

Կեղծված AirPods-ի համար քաղաքացին վճարել էր 62 դոլար, այսինքն ականջակալների գնից 3 անգամ ցածր։ Կնոջ թվիթերյան գրառումը կից լուսանկարով տարածվեց կայծակնային արագությամբ ու տասնյակ հազարավոր ռեթվիթներ արվեցին։