Չինական Xiaomi ընկերությունը վերջերս մի գովազդային հոլովակ էր թողարկել, որը նվիրված էր Ճապոնիայում Redmi Note 9 սմարթֆոնների թողարկմանը։ Հոլովակի ժամանակ շեշտը դրվում էր 30Վատտ հզորությամբ արագ լիցքավորման վրա։ Ցավոք, Xiaomi-ն որոշեց ավելի ազդեցիկ դարձնել գովազդն ու չափն անցավ՝ հոլովակում միջուկային պայթյունի տեսարան ավելացնելով։ Արդյունքում Xiaomi-ի ճապոնական ներկայացուցիչը ստիպված եղավ Twitter-ում ներողություն խնդրել։ Redmi Note 9-ը գովազդող հոլովակը ստեղծվել է Ճապոնիայում հատուկ խելագար ոճի մեջ։ Սակայն Xiaomi-ն հընթաց մի փոքր շատ է ոգևորվել ու վիրավորել է ճապոնացիներին։ Ըստ սյուժեյի մի մարդ ընթացքում գիրանում է, հետո ծակում է տանիքն ու ավելի վեր թռչում, ինչից հետո էլ տեղի է ունենում միջուկային պայթյունը։ Կարևոր է ընդգծե, որ 1945-ին Նագասակիի վրա նետված ռումբի ծածկանունը թմբլիկ էր։
Xiaomi-ն ներողություն է խնդրել ճապոնիայի քաղաքացիներից ու ընդգծել, որ իրենք հարգում են իրենց արտասահմանյան գործընկերների ավանդույթներն ու մշակույթը և որևէ միտում չեն ունեցել նրանց նվիրական զգացմունքները վիրավորելու։ Չինական հսկան խոստացել է անել ամեն ինչ, որպեսզի ապագայում նման տհաճ միջադեպեր այլևս չկրկնվեն։