Samsung ընկերությունն ակտիվ տարածում է իր բրենդային One UI 2.1 թվային կաղապարը, որը նախատեսված է ընկերության բյուջետային սմարթֆոն Samsung Galaxy A51-ի համար։ One UI 2.1ը մեկնարկեց Galaxy S20-ի հետ միաժամանակ ու թաքնված անակնկալ ունի։ Այն առաջատար ու ֆլագմանային սմարթֆոնների որոշ հնարավորություններ տեղափոխում է բյուջետային սմարթֆոնների վրա։ Այս պահին թվային կաղապարը աշխատում է Galaxy S10, Galaxy Note10, Galaxy Note10 Lite, և Galaxy Fold սմարթֆոնների վրա։
Իսկ այ Galaxy Note9 և Galaxy S9 սմարթֆոնների սեփականատերերը ռելիզին սպասում են միայն հունիսին։ Ընդ որում, պաշտոնապես Samsung-ն այդ սմարթֆոնների համար ոչինչ չի խոստացել։ Ու այդ ֆոնին մեծ զարմանք առաջացրեց One UI 2.1 բյուջետային մոդելի թարմացումը։
![](https://ittrend.am/wp-content/uploads/2020/05/galaxy-a51-one-ui-2.1-update-with-april-patch.jpg)
One UI 2.1-ի թարմացումն իր բերում է նաև Android-ի ապրիլյան թարմացումը։ Նոր ծրագրային ապահովման ծավալը 1․26 ԳԲ է և հասանելի է գրեթե բոլոր տարածաշրջաններում։
One UI 2.1-ի շնորհիվ դուք կունենաք նոր AR էմոջիներ, Quick Share ֆայլերի արագ փոխանակման հնարավորություն, վիդեոհոլովակների նկարահանման պրոֆեսիոնլ ռեժիմ ու էլի լիքը անակնկալներ։