Vivo ընկերությունը շուտով նոր խաղային սմարթֆոն կթողարկի

iQOO բրենդը, որը հայտնի է իր բյուջետային խաղային սմարթֆոններով, փակ հանդիպման ժամանակ ներկայացրել է հաջորդ ֆլագմանի տեխնիկական առանձնահատկությունների մասին։ Ի դեպ, բոլորովին վերջերս բրենդն արդեն թողարկել էր iQOO 3 մոդելը։

https://twitter.com/Sudhanshu1414?ref=tjournal.ru

iQOO-ի նոր սմարթֆոնը կարող է դառնալ MediaTek ընկերության արտադրած նոր պրոցեսորով առաջին սմարթֆոնը։

MTK Dimensity 1000+ պրոցեսորը կաշխատի նոր, էներգախնայող 5G UltraSave չիպի հետ համատեղ։ Սմարթֆոնը կունենա նաև բավականին մեծ էկրան՝ 144 Հերց հաճախականությամբ

Բացի դրանից, նոր սմարթֆոնը կհամալրվի մե ծավալով մարտկոցով ու արագ լիցքավորման հնարավորությամբ։ Vivo ընկերությունն իր գնորդներին խոստացել, որ iQOO 3-ը, որը թողարկվել էր Android 10-ի հիմքի վրա, կսպարակի նաև մյուս տարբերակները, մինչև 2023 թվականը։