Թողարկվել է աշխարհում առաջին քվանտային սմարթֆոնը

Կորեական SK Telecom-ն ու Samsung Electronics-ը ներկայացրել են աշխարհում առաջին սմարթֆոնը, որն անվտագության բարձրացման համար քվանտային լուծում է գտել։ Մի խոսքով առաջին քվանտային սմարթֆոնը՝ Galaxy A Quantum։

Սմարթֆոնը հագեցած է պատահական թվերի քվանտային գեներատորով (Quantum Random Number Generator, QRNG), որը նախագծել են շվեյցարական  ID Quantique ընկերությունում։ Արտադրողներն ընդգծում են, որ QRNG կրիչը, գաղտնագրման քվանտային տեխնոլոգիայի միջոցով պատահական թվեր է գեներացնում, ինչը թույլ է տալիս ստանալ հուսալի և անկանխատեսելի գաղտնաբառեր։

Բջջային օպերատորը մանրամասնել է, որ Galaxy A Quantum-ը կարող է օգտվել «քվանտային գաղտնագրումից» այն ծառայությունների համար, որոնք պահանջում են նույնականացում ու սերտիֆիկացում, ներառյան մոբայլ վճարումները։

Galaxy A Quantum-ը հիմնված է մեզ արդեն ծանոթ A71 5G մոդելի վրա։ Համալրված է 6․7 դյույմ անկյունաչափով Super AMOLED էկրանով։

Գինը կլինի 530 դոլար։ Նախնական պատվերները կսկսեն ընդունել մայիսի 15-ից, իսկ վաճառքը սկսվում է մայիսի 22-ից։