Xiaomi-ի հեռուստացույցները շատ լուրջ մրցակիցներ ունեն

Honor ընկերությունը Չինաստանում ներկայացրել է նոր՝ Honor X1 Smart TV խելացի հեռուստացույցը։

Առաջին անգամ բրենդը խելացի հեռուստացույցներ է սկսել արտադրել դեռ անցյալ տարվանից։ Ընկերության առաջնեկը Honor Smart Screen շարքն էր։ Honor X1 Smart TV շարքը սկզբունքորեն տարբերվում է նախորդից։ Չնայած տեխնիկական բնութագրերի պարզություններին, այս շարքը լավ տպավորություն է թողնում ուժեղ մրցակցի՝  Xiaomi-ի հեռուստացույցների ֆոնին։

Շարքի մեջ են մտել 50, 55 և 65 դյույմանոց մոդելները։ Համալրված են 4K թղունակությամբ (3840 х 2160 պիքսել) և շատ բարակ շրջանակով։ Էկրանի օգտագործվող մակերեսն 94% է։

Արտադրողների խոսքով՝ Honor X1 Smart TV-ն առաջարկում է կատարելագորված տեսա և ձայնային հնարավորություններ։ Ընդունում է DCI-P3 տարածության գույների 92%-ը։ Արհեստական ինտելեկտի հիմքով համակարգը կօգնի բարելավել պատկերի որակը,

Honor X1 Smart TV-ի հիմքում Honghu 818 հարթակն է, 2ԳԲ օպերատիվ հիշողություն, 16 ԳԲ ներդրված ֆլեշ հիշողություն։ Արտադրողը խոստանում է ոչ միայն 4K ֆորմատիվ սահուն դեկոդավորում, այլև 8K ֆորմատի՝ 30 fps-ով։