Xiaomi-ն պաշտոնապես ներկայացրեց MIUI 12-ը

Xiaomi ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց իր ֆիրմային  MIUI 12, այսպես ասած կաղապարը։ Այն շատերը համարում են չինական հսկայի օպերացիոն համակարգը, սակայն իրականում այն օպերացիոն համակարգ չէ, այլ ամպային ծրագրային ապահովում, քանի որ Xiaomi-ն աշխատում է Android օպերացիոն համակարգով։ Նոր ծրագրային ապահովման մեջ կան մի շարք վիզուալ փոփոխություններ, կատարելագործվել են անվտանգության գործառույթները։

MIUI 12-ն աշխատում է  Android 10-ի հիմքով։ Նոր կաղապարը թույլ է տալիս տեսնել և փակել կամ ընդհանրապես ջնջել բոլոր այն հավելվածները, որոնք հասանելիություն ունեն Ձեր տեսախցիկին, աուդիոձայնագրիչին ու տեղակայման վայրը որոշելու հնարավորությանը։

Իրականում սա բավականին տարօրինակ նորարարություն է չինական բրենդերի համար, քանի որ չինական շուկայում հակված են բոլոր հնարավոր մեթոդներով մարդկանց հետևելուն։  

MIUI 12-ում ավելացել է նաև մարտկոցի լիցքը խնայելու նոր Ultra ռեժիմ:

Հետաքրքրական է, որ MIUI 12-ում արտաքին դիզայնն ու վիջեթները նման են iOS-ին: Սա արդեն բացատրում է, թե ինչու են ընկերության թոփ մենեջերներն օգտվում Apple-ի արտադրած սմարթֆոններից ու դրանցով գրառումներ կատարում սոցցանցերում։