Նորվեգական Promon հետազոտական ընկերության աշխատակիցները նոր խոցելի կետ են գտել, որոնք առկա միլիոնավոր այն սարքավորումների վրա, որոնք աշխատում են Android համակարգով:
Այն հնարավորություն է տալիս վնասատու հավելվածներին թաքնվել, այպես ասած, «բարյացակամ» հավելվածների դիմակի տակ: Դրա շնորհիվ հավելվածները կարողանում են օգտատերերից վերցնել խիստ անձնական, հաճախ վտանգավոր տեղեկատվություն:
CVE-2020-0096 համարով խոցելիությունը ստացել է Stranghogg 2.0 անվանումը: Անցյալ տարվա վերջին նույն խումբն արդեն հայտնաբերել էր այս վիրուսի օրիգինալ տարբերակը՝ Stranghogg-ը: Այս նոր մոդիֆիկացիան հաքերներին թույլ է տալիս ավելի բարդ հարձակումներ իրակնացնել:
Նախկինում Promon-ի մասնակիցներն արդեն պատմել են, որ Stranghogg-ի միջոցով հաքերները կարողացել են օգտատերերից կորզել բանկային տվյալներ, գաղտնաբառեր, նաև կարողացել են հետևել որոշ մարդկանց գործունեությանը:
Մասնագետները նշում են, որ Stranghogg 2.0-ն առկա է գրեթե բոլոր Android համակարգով աշխատող սարքավորումների վրա: Բացառություն է կազմում միայն համեմատաբար նոր՝ Android 10-ը:
Ուղղակի համամետաության համար նշենք, որ Google ընկերությունն իր պաշտոնական կայքում հայտնում է, որ աշխարհում ավելի քան 2 միլիարդ օգտատեր կա, որ օգտվում է Android համակարգից: