Սմարթֆոնների շուկան ճգնաժամից դուրս կգա 5G ցանցերի շնորհիվ ու հաշվին

IDC վերլուծական կազմակերպությունը հրապարակել է նոր ու թարմ կանխատեսում՝ համաշխարհային շուկայում սմարթֆոնների վաճառքների վերաբերյալ։ Խոսքը 2020 թվականի մասին է։ Հետազոտական ընկերությունում կարծում են, որ սմարթֆոնների շուկան այս տարի նախորդի համեմատ կկրճատվի 11,9%-ով։

Ընկերությունում հիշեցրել են, որ միայն առաջին եռամսյակում վաճառքները նվազել էին աննխադեպ 11,7%-ով։ Դրանից հետո համաճարակն այցելեց բազմաթիվ երկրներ, ու դրա վրա հիմնվելով, հետազոտողները կարծում են, որ կես տարվա ընթացքում շուկանի կնվազի մինչև 18,2%-ով։ Շուկայի դրական առաջընթաց ընկերությունում կանխատեսում են ոչ շուտ, քան 2021-ի առաջին եռամսյակում։

IDC-ում կարծում են, որ պահանջարկը հաջորդ տարի հնարավոր կլինի բարձրացնել 5G ցանցերի տարածման հաշվին։ Մենք նորից մնացինք լուսանցքից դուրս։ Մարդիկ ստիպված կլինեն նոր սմարթֆոններ գնել, որպեսզի կարողանան օգտվել նոր կապի ընձեռած հնարավորություններից։ Բացառված չէ, որ արտադրողները ստիպված կլինեն նվազեցնել իրենց 5G գաջեթների գներն ավելի շուտ, քան դա կլիներ սովորական պայմաններում, նշում է TechCrunch-ը։