Ցտեսություն անվճար ինտերնետ

Հունիսի 8-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է մի օրենք, համաձայն որի երկրի տարածքում արգելու են այն հավելվածները, որոնք խախտում են հեղինակային իրավունքները։ Այսպիսով Ռուսաստանն անցավ այն երկրների շարքը, որտեղ օրենքով արգելված է զարտուղի ճանապարհներով ինտերնետ արտադրանք ձեռք բերել։

Օրենքում ասվում է, որ ցանցահեն ճանապարհով ձեռք բերված հավելվածները կարգելափակվեն Ռոսկոմնադզորի կողմից։ Ընդ որում, օրենքը տարածվում է նաև այնպիսի օնլայն խանութների վրա, ինչպիսին AppStore-ն ու Google Play-ն է։ Օրենքն ուժի մեջ կմտնի 2020 թվականի հոկտեմբերի մեկից։